Logo

Զախարյանը՝ ՈՒԵՖԱ-ի 40 ամենահեռանկարային խաղացողների անվանացուցակում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
10:21 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի ներկայացրած 40 ամենահեռանկարային խաղացողների անվանացուցակում։

ՈՒԵՖԱ-ն առաջարկում է 2022 թվականին առավել ուշադիր հետևել մինչև 22 տարեկան այդ տաղանդավոր ֆուտբոլիստներին։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան նշում է, որ Զախարյանը կարող է մրցակցի դարպասը գրավել ցանկացած տարածությունից։ «Նա ունակ է խաղալու ցանկացած եզրում, դրսևորել ստեղծագործական մոտեցում և գոլեր խփել ցանկացած տարածությունից։ Նախորդ մրցաշրջանում Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ խաղացող և դարձել հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ ոչ դարպասապահ ֆուտբոլիստը»:

2020 թվականից սկսած՝ Զախարյանն արդեն 30 հանդիպում է անցկացրել դինամոյականների հիմնական թիմում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Անցած տարվա սեպտեմբերի 1-ին, մասնակցելով Խորվաթիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի խաղին (0:0), Զախարյանն իր նորամուտը նշեց Ռուսաստանի ազգային հավաքականում, որի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել արդեն 4 անգամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա