Logo

Զախարյանը ռիթմի և կայունության պակաս ունի

13:36 / 10.02.2025Ֆուտբոլ
null

 «Ռեալ Սոսյեդադից» պարզաբանել են, թե ինչու թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղաժամանակ չի ստացել վերջին երկու հանդիպումներում, հաղորդում է РИА Новости-ն:

«Զախարյանը կազմում է: Նա պատրաստ է խաղալ, պարզապես ռիթմի և կայունության պակաս ունի»,- ասել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից:

21-ամյա ֆուտբոլիստն ամռանը կոճի վիրահատության էր ենթարկվել և բաց թողել մրցաշրջանի առաջին հատվածը: Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է մեկ հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ