Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը թիմի հետ կմեկնի Մանչեսթեր, հայտնում է Матч ТВ-ն:
21-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին (առաջին խաղը` 1-1):
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը բասկյան ակումբի կազմում մասնակցել է չորս հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: