Logo

Спорт-Экспресс. Զախարյանը մուտքի արտոնագիր չստանալու պատճառով չի մեկնել Անգլիա

13:51 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն Անգլիա մուտքի արտոնագիր չի ստացել, հայտնում է Спорт-Экспресс-ը:

21-ամյա ֆուտբոլիստը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի, դրա պատճառով էլ թիմի հետ չի կարողացել մեկնել Մանչեսթեր:

Բասկյան ակումբն այժմ աշխատանքներ է տանում՝ խնդիրը լուծելու համար:

Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին (առաջին խաղը` 1-1):

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է չորս հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ