Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
«Արսենը պետք է պատրաստ լինի «Պոնֆերադինայի» դեմ գավաթային խաղին, նա ևս մեկ շաբաթ կունենա ընդհանուր խմբում աշխատելու համար»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Մունդուատեն։
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տվյալ հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին:
Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:
Զախարյանն իսպանական թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։


