Logo

Զախարյանը պետք է առանց ցավերի մի քանի մարզում անցկացնի, որպեսզի վերադառնա խաղադաշտ

16:46 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

- Ե՞րբ Զախարյանը պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ։

- Պետք է սպասել, մինչև Արսենն առանց ցավերի մի քանի մարզում անցկացնի,- ասել է Մունդուատեն ռուսական Sport24-ին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա