Logo

Զախարյանը պատրաստ է «Զալցբուրգի» դեմ խաղին

16:50 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ավստրիական «Զալցբուրգի» դեմ հանդիպմանը,- հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կիսապաշտպանը, որը վարակվել էր կորոնավիրոուսով, բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» նախորդ չորս հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա լիգայի երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 38 րոպե։

«Զալցբուրգ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20։45-ին։ Առաջին տուրում «Զալցբուրգը» 2-0 հաշվով հաղթել էր «Բենֆիկային», իսկ «Ռեալ Սոսյեդադը» 1-1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Ինտերի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ