Logo

Զախարյանը պատրաստ է «Ման. Յունայթեդի» դեմ խաղին

19:13 / 10.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին (առաջին խաղը` 1-1), իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են ТАСС լրատվական գործակալությանը:

«Արսենն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նա կարող է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ արտագնա հանդիպումներին»,- ասել են բասկյան ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բասկյան ակումբի կազմում մասնակցել է չորս հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա