Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է դաշտ դուրս գալ կատալոնական «Բարսելոնայի» հետ Լա լիգայի 35-րդ տուրի խաղում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Զախարյանը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում բասկյան ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է մեկ գոլի և 2 ասիստի հեղինակ: