Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում ակումբակիցներին:
«Մենք հաճախ ենք թղթախաղ խաղում: Այդ ընթացքում շատ եմ ռուսերեն անվայել արտահայտություններ օգտագործում: Սովորեցնում եմ նաև թիմակիցներիս, բայց ամենաարագն այդ ամենն ընկալում է Տակեֆուսա Կուբոն»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել Իսպանիա: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։


