Logo

Զախարյանը մասնակցեց բասկյան դերբիին. Բերենգերը՝ հաղթական դուբլի հեղինակ

01:13 / 14.01.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում կայացել է բասկյան դերբին՝ «Աթլետիկ» - «Ռեալ Սոսյեդադ»: Բիլբաոյում կայացած խաղում տանտերերը հաղթել են Ալեքս Բերենգերի դուբլի շնորհիվ: Խաղավերջում Միկել Օյարսաբալին հաջողվել է կրճատել հաշիվը, բայց ավելին անել հյուրերին չի հաջողվել:

«Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում է եղել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Նա փոխարինվել է 63-րդ րոպեին:

Էռնեստո Վալվերդեի թիմը վաստակել է 41 միավոր և հավասարվել երրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային»: Բասկյան թիմը 4 անընդմեջ հաղթանակ է գրանցել Պրիմերայում:

Իմանոլ Ալգուասիլի թիմն էլ 4 խաղ անընդմեջ չի հաղթում և այժմ 32 միավորով 6-րդն է:

Լա լիգա, 20-րդ տուր
«Աթլետիկ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքս Բերենգեր, 30, 42 – Միկել Օյարսաբալ, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա