Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս է մնացել «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակից և չի մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։
«Հունվարի 15-ի մարզմանը Զախարյանը ցավեր ուներ կոճի հատվածում։ Նա այդ հատվածում է վիրահատության ենթարկվել»,- նշել են բասկյան ակումբի մամուլի ծառայությունից։
21-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել ծանր վնասվածքից և «Ռեալ Սոսիեդադի» նախորդ երկու խաղերում եղել է պահեստայինների նստարանին, սակայն դաշտ դուրս չի եկել։ Նա ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
«Ռեալ Սոսիեդադ» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա հունվարի 16-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին։


