Logo

Զախարյանը կարող է ֆրանսիական ակումբ տրանսֆերի միջոցով տեղափոխվել «Չելսի»

14:27 / 28.07.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է ֆրանսիական «Ստրասբուր» տրանսֆերի միջոցով տեղափոխվել Լոնդոնի «Չելսի», հայտնում է Evening Standard-ը։

Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետի ավարտից հետո Զախարյանն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա անգլիական գրանդին: Երկու ակումբներն էլ պատկանում են ամերիկյան BlueCo կոնսորցիումին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Դինամոյին» առաջարկել է 10 միլիոն եվրո ու 4 միլիոն բոնուս, սակայն իտալական ակումբի մարզական տնօրենը հերքել էր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը «Չելսի»:

Կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ