Logo

Զախարյանը հրավեր է ստացել 2 հավաքականից

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.08.2021Հայկական ֆուտբոլ
zakharyan - Զախարյանը հրավեր է ստացել 2 հավաքականից

Մոսկվայի «Դինամոյի»  հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքական կհրավիրվի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար, հաղորդում է РБК-ն:

Ըստ աղբյուրի, Հայաստանի ներկայացուցիչները ամռանը փորձել են համոզել ֆուտբոլիստին խաղալ երկրի ազգային հավաքականում, սակայն Զախարյանն ընտրել է Ռուսաստանի հավաքականը:

Արսենը Եվրո-2020-ից առաջ հրավիրվել է Ռուսաստանի ընտրանի, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել նորամուտը նշել:

Աշխարհի 2022-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին Մոսկվայում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում կխաղա Կիպրոսի, սեպտեմբերի 7-ին՝  Մալթայի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ