Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթանակ է տարել «Տոկիո Վերդիի» նկատմամբ:
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 21-ամյա Զախարյանը մասնակցել էր «Ռեալ Սոսյեդադի» նոր համազգեստի շնորհանդեսին:

-59.jpg)
