Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավեր են ստացել նոյեմբերի 13-ին մեկնարկող մարզական հավաքին մասնակցելու համար։
Ազգային թիմ հրավիրված 29 ֆուտբոլիստների շարքում չեն ընդգրկվել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն։ Հայ ֆուտբոլիստները բաց էին թողել նաև հոկտեմբերին կայացած հավաքն ու Քենիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը։
20-ամյա Զախարյանն իսպանական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ալեքսանդր Կովալենկոն «Զենիթում» անցկացրել է 10 խաղ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին ընկերական խաղում ուժերը չափելու է Կուբայի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Վոլգոգրադում։