Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպմանը, հայտնում է Marca-ն:
21-ամյա ֆուտբոլիստը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ուներ, դրա պատճառով էլ թիմի հետ չէր կարողացել մեկնել Մանչեսթեր: Ակումբը խնդիրը լուծելու վերաբերյալ քայլեր էր ձեռնարկել, սակայն ապարդյուն. Զախարյանը Փարիզից կվերադառնա Մադրիդ:
Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին (առաջին խաղը` 1-1):
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է չորս հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: