Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի բասկյան դերբիին: Լա լիգայի 8-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի հայտացուցակից:
«Արսեն Զախարյանը կորոնավիրուսից հետո դեռ չի հասցրել մարզավիճակ հավաքել»,- Sport24-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում Զախարյանը երեք խաղ է անցկացրել նոր թիմի կազմում, սակայն արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: