
«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, Sport24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է այն տեղեկությունն, ըստ որի, նա կարիերան կարող է «Բարսելոնայում» շարունակել։
«Ինձ հետ եվրոպական ակումբներից կապ չեն հաստատել։ Միայն խոսակցություններ են, առաջարկ չի եղել։ Եթե թոփ 5 առաջնություններից առաջարկ ստանամ, ապա կնտրեմ Իսպանիան, ինձ միշտ դուր է եկել նրանց ցուցադրած ֆուտբոլը։
«Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին ոչինչ չեմ կարող ասել, անձամբ չգիտեմ, անկեղծ ասած։ Եթե առաջարկ լինի՝ պարզ կդառնա»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Նրան խաղին հետևում է նաև «Էվերտոնը»։