Logo

Զախարյանը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ մարզվել է ընդհանուր խմբում

19:37 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկարատև դադարից հետո սկսել է մարզվել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում:

Այնուամենայնիվ, 21-ամյա ֆուտբոլիստի` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 13-րդ տուրի տնային խաղին մասնակցությունը դեռևս հարցականի տակ է (նոյեմբերի 11):

Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության էր ենթարկվել։

Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ