Logo

Զախարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը

21:31 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը.

«Հստակ տեղեկություն չկա, թե երբ Արսենը կկարողանա խաղադաշտ վերադառնալ։ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ նա, միանշանակ, չի խաղալու։

Զախարյանը «Լեգանեսի» դեմ խաղում ինտենսիվ առաջին խաղակես անցկացրեց, բազմաթիվ հեռահար հարվածներ կատարեց։ Երբ հարվածում ես, ազդրի հետին մկանն է աշխատում։ Այդ օրը նա մի փոքր ծանրաբեռնել է ազդրը»,- Գոլուբինի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպանը «Լեգանեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի խաղում (3-0) ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում էր և 12-րդ րոպեին շեշտակի հարվածով գրավել է մրցակցի դարպասը, սակայն ընդմիջմանը վնասվածքի պատճառով փոխարինվել։

«Ռեալ Սոսյեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 21:45-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ