Logo

«Զախարյանին կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ». «Դինամոյի» գլխավոր մարզիչ

15:31 / 13.08.2023• Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարիերան կշարունակի իսպանական «Ռեալ Սոսյեդադում»:

«Զախարյանն այսօր կլինի մարզադաշտում, բայց նրան արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ: Նա կլինի տրիբունայում ու, ցավոք, խաղադաշտ չի մտնի»,- ասել է Լիչկան Матч ТВ-ի եթերում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արսեն Զախարյանը դուրս է մնացել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղի հայտացուցակից:

Շուտով 20-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում անցնելու համար կմեկնի Իսպանիա: Ակնկալվում է, որ Զախարյանը Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, թեպետ խաղացողի ներկայացուցիչները ցանկանում են 4 տարվա պայմանագիր: «Ռեալ Սոսյեդադում» կիսապաշտպանի հրաժարագինը կկազմի մոտ 50 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ