Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջումից հետո:
«Նա դեռ մի փոքր ցավեր ունի, այդ պատճառով չէր ընդգրկվել հայտացուցակում: Հիմա կարծես ամեն ինչ կարգին է։ Արսենը պատրաստվում է Իսպանիայի Արքայական գավաթում նախատեսված առաջիկա խաղին։ Ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա այդ մրցավեճում»,- «РБ Спорт»-ին ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա օգոստոսին էր Բարսելոնայում վիրահատության ենթարկվել։
Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։