Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նախագահ Խոակին Ապերիբայը հայտարարել է, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբ դեռևս կայացած չէ:
«Զախարյանի տրանսֆե՞րը. մենք դեռ աշխատում ենք, ավելին չեմ կարող ասել: Նրա հետ պայմանագիրը դեռևս համաձայնեցված չէ:
Աշխատանքները շարունակվում են: Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք լուծել խնդիրները»,- Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ասել է ակումբի նախագահը:
Ավելի վաղ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան ասել էր, որ Զախարյանին արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ:
Ակնկալվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ «Ռեալ Սոսյեդադում» կիսապաշտպանի հրաժարագինը կկազմի մոտ 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


