Logo

Զախարյանի տրանսֆերը «Չելսի» կարող է իրականացվել հայկական ակումբի միջոցով

17:38 / 10.03.2023Հայկական ֆուտբոլ
null

ProSports Management-ի ղեկավար Գերման Տկաչենկոն պատմել է, թե ինչպես կարող է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հակառուսական պատժամիջոցների պայմաններում տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

«Բոլորը գիտեն Զախարյանի հարցով «Չելսիի» առաջարկի մասին։ Այս գործարքն անհնարին է գործող օրենսդրության պարագայում, այն կարող է իրականացվել միայն երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ հայկական ակումբի, որտեղ Արսենը պետք է անցկացնի առնվազն չորս ամիս։ Զախարյանի ակնթարթային տեղափոխությունը հայկական ակումբից «Չելսի» նույնպես կարելի է համարել պատժամիջոցների շրջանցում:

Զախարյանի համար ելքը տեղափոխությունն է հայկական ակումբ։ Այդ դեպքում 15 միլիոն եվրո հրաժարագինը չի գործի, ուստի «Դինամոն» նույնպես պետք է բարի կամք դրսևորի։ Այս տարբերակը հնարավոր է, գիտենք, որ «Ուրարտուն» հետաքրքրված է այս սխեմայով։ Ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ ոչինչ չգիտեմ»,- Տկաչենկոյի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը ձախողվել էր 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբ: Ավելի վաղ Զախարյանը հայտարարել էր, որ անձնական պատճառներով հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա