Logo

ՀՖՖ-ն մեկնաբանել է Զախարյանի՝ քաղաքացիության հնարավոր փոփոխությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:14 / 26.08.2022Ֆուտբոլ
Արսեն Զախարյան-ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերը, թե Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է փոխել քաղաքացիությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու դեպքում 19-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը՝ ստանալով հայկական անձնագիր:

«Այն տեղեկությունը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է փոխել Արսեն Զախարյանի քաղաքացիությունը, ճիշտ չէ։

Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի հավաքականի խաղացողի հնարավոր տեղափոխությունը անգլիական ակումբ»,- «РИА Новости Спорт»-ին հայտնել են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Զախարյանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման:

Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Պավել Անդրեևը հաստատել էր, որ Զախարյանը մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացրել էր, որ կողմերը կստորագրեն 6 տարվա պայմանագիր:

Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 52 խաղ, դարձել 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո:

«Չելսին»՝ Զախարյանի հնարավոր տեղափոխության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա