Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին.
«Այժմ նա դեռ չի սկսել պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Արսենը մարզումները վերսկսելու է հուլիսի 11-ին։ Որևէ իմաստ չկա, որ «Ռեալ Սոսիեդադը» նրան վարձավճարով տրամադրի այլ ակումբի կամ վաճառի տրանսֆերը։ Առաջին մրցաշրջանում նա ավելի շատ հարմարվում էր թիմին։ Այժմ Զախարյանը պետք է բարելավի իր խաղը»,- մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպանը «Ռեալ Սոսիեդադ» է տեղափոխվել նախորդ ամռանը։ 21-ամյա ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայում հանդես եկող ակումբում 40 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։