«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը պատմել է, թե որ ակումբներն են հետաքրքրված եղել 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով իսպանական ակումբ տեղափոխվելուց առաջ։
«Նրա համար լուրջ մրցակցություն կար։ «Ֆեյենորդը» պաշտոնական առաջարկ էր արել «Դինամոյին», սակայն այն չգոհացրեց ակումբին։ Ձմռանը «Գալաթասարայի» առաջարկը գոհացուցիչ էր, բայց Արսենն ինքը հրաժարվեց։ «Չելսիի» գծով կար հետաքրքրություն «Ստրասբուրի» կողմից, որը պատկանում է անգլիական ակումբի սեփականատերերին։ Հետաքրքրված էր նաև «Լացիոն»։
«Ռեալ Սոսյեդադ» տրանսֆերից առաջ մենք բանակցել ենք նաև «Միլանի» հետ։ Այդ ժամանակ խանգարեց Իտալիայում Եվրոպական միությունից դուրս խաղացողների լիմիտը»,- Գենադի Գոլուբինի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ», որի կազմում անցկացրել է 15 հանդիպում ու կատարել մեկ գոլային փոխանցում։