Logo

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

16:51 / 06.01.2025Ֆուտբոլ
null

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադն» ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն:

21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։

Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ոտքի վնասվածքից։ Նա ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա