Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը մեկնաբանել է 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով թուրքական «Գալաթասարայի» հետաքրքրվելու տեղեկությունը:
«Ես ու Արսենն այս ամենի մասին որևէ տեղեկություն չունենք»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արսեն Զախարյանի՝ թուրքական ակումբ տեղափոխության շուրջ։ Գործարքի արժեքը գնահատվում էր մոտ 11 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։