Գենադիյ Գոլուբինը, որը «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչն է, հերքել է այն տեղեկությունն, ըստ որի իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Ռեալ»։
«Այդ տեղեկությունը կեղծ է»,- ասել է Գոլուբինը։
Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալը» կարող է ամռանը 20 մլն եվրոյի դիմաց գնել Զախարյանի տրանսֆերային իրավունքները։
Այս մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։