«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը կարծում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստն արդեն ադապտացվել է իսպանական ֆուտբոլին:
«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանար: Արսենն իրեն վստահ է զգում Իսպանիայում և հարմարվել է: Բացի այդ, նա խաղում է իրեն հարազատ դիրքում՝ խաղադաշտի կենտրոնում, դա նրան լրացուցիչ օգնում է: Արսենը 20 տարեկան է, և արդեն խաղում է նման առաջնությունում։ Վստահությունը չէր կարող անմիջապես գալ, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- Գոլուբինի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:
Հիշեցնենք, որ Զախարյանը Լա լիգայում նորամուտի մրցաշրջանում այս պահին մասնակցել է 21 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:


