Logo

Զախարյանի գործակալ. «Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում»

22:50 / 23.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է բասկյան թիմի ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը:

««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։

Հիշեցնենք, որ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ