Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։
«Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում էր նաև Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 59-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Խոն Պաչեկոյին։
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոսիեդադը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ալավեսը» 32 միավորով 13-րդն է։
Լա լիգա, 30-րդ տուր
«Ալավես» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-1
Խոն Պաչեկո, 59


