Logo

Զախարյան. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

14:46 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

19-ամյա ֆուտբոլիստի կարծիքով՝ ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նախորդ տարի Կատարում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո չի գերազանցում Ռոնալդուին:

«Ես համաձայն չեմ, որ աշխարհի առաջնությունը համոզեց, որ Մեսին ավելի լավն է, քան Ռոնալդուն: Ուստի ես չեմ կարծում, որ Մեսին աշխարհի չեմպիոն դառնալու շնորհիվ ավելի լավն է։ Կրիշտիանուն, ինչպես եղել է, կա և, հավանաբար, կլինի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն աշխարհում»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է, իսկ 38-ամյա Ռոնալդուն պատվավոր մրցանակը ստացել է 5 անգամ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա