Logo

Զախարյան. «Լա լիգայում առաջին գոլը խփելուց հետո բազմաթիվ շնորհավորանքներ ստացա»

14:26 / 17.03.2024Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ Իսպանիայի Լա լիգայում առաջին գոլը խփելուց հետո բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:

«Հաճելի է, որ ես գոլ խփեցի և բարձր տրամադրությամբ միացա հավաքականին: Լա լիգայում առաջին գոլը խփելուց հետո բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել։ Փորձել եմ բոլորի զանգերին պատասխանել»,- նշել է 20-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայության հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Լա լիգայի 29-րդ տուրի տնային խաղում գրավել էր «Կադիսի» դարպասը, «Ռեալ Սոսյեդադը» հաղթել էր 2-0 հաշվով: Ընդհանուր առմամբ՝ Զախարյանն իսպանական ակումբի կազմում նորամուտի մրցաշրջանում մինչև այժմ անցկացրած 31 խաղում խփել է մեկ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ