Logo

Զախարյան. «Ինձ աստղ չեմ համարում»

19:17 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ասել է՝ երբ իրեն կարող է համարել ֆուտբոլային աստղ:

«Ինձ աստղ չեմ համարում: Դեռ աճելու տեղ ունեմ: Երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփեմ, այդ ժամանակ, միգուցե կարող եմ այդպես համարել»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:

Հիշեցնենք, որ ամռանը 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսին»: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը վերջին պահին ձախողվել էր:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 19 խաղի, խփել երեք գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա