Logo

Զախարյան. «Եթե ռուբլիի կուրսով նայենք, տրանսֆերային գինս թանկացել է»

15:10 / 19.03.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է Իսպանիայում նոր կյանքի մասին: 20-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է նաև իր տրանսֆերային արժեքին, որը մնացել է անփոփոխ և կազմում է 15 միլիոն եվրո։

«Չգիտեմ՝ ինչու տրանսֆերային գինս չի թանկացել «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուց հետո: Լավ է, որ չի նվազել: Բայց, եթե ռուբլիի կուրսով նայենք, այդուհանդերձ տրասնֆերային գինս թանկացել է։

Իսպանիայում ապրելն ավելի էժան է, քան Ռուսաստանում: Ծախսերս բավականաչափ կրճատել եմ: Կարծում եմ՝ 2 հազար եվրոն բավարար կլինի այստեղ մեկ ամիս լավ պայմաններում ապրելու համար»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։

Հարցին, թե մինչև այս պահը որն է իր կարիերայի գլխավոր նվաճումը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է․ «Երևի, «Ռեալ Սոսյեդադի» պես թիմ տեղափոխվելն ու Չեմպիոնների լիգայում նորամուտը։ Կառանձնացնեմ «Ինտերի» դեմ խաղը։ Երևի, այս պահին դա է իմ գլխավոր հաջողությունը»։

Հիշեցնենք, որ Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին 13 միլիոն եվրոյի դիմաց: Բասկյան ակումբում Արսենը մասնակցել է 31 հանդիպման և դարձել է մեկ գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ