Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է նոր մրցաշրջանում թիմի պատակների մասին:
«Բոլորը հասկանում են, որ մրցաշրջանը վատ է սկսվել, խուճապ կամ հիասթափություն չկա: Բոլորն աշխատում են 100%-ով և գիտեն, որ պետք է միավորներ վաստակել։ Առնվազն պետք է տեղ գտնենք եվրագավաթային գոտում
Սովոր եմ խաղալ կենտրոնում։ Բայց եզրում խաղալու խնդիր չունեմ: Նախորդ մրցաշրջանում եղել են խաղեր, որոնցում սկսել եմ կենտրոնից, հետո տեղափոխվեցի եզր»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը «Матч! Футбол 1»-ի «Евротур» հաղորդմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանն օգոստոսին աջ ոտքի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում: Զախարյանը օրեր առաջ է սկսել մարզվել անհատական ծրագրով:
Նոր մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադը» չորս խաղից հետո նույնքան միավորով 13-րդ տեղում է:
Զախարյանը բասկյան թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։