Logo

Վազգեն Թևանյանը` Զագրեբի մրցաշարի հաղթող

22:43 / 10.01.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Zagreb Open միջազգային մրցաշարի հաղթող։

Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ռահման Մուսա Ամուզադխալիլին էր, որը վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։

Մինչև եզրափակիչը Թևանյանը երեք հաղթանակ էր տարել։ Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 12-1 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Խազամատ Արսամերզուևին, քառորդ եզրափակիչում 5-2 հաշվով ուժեղ էր գտնվել ամերիկացի Զոզեֆ Մաքենայից, իսկ կիսաեզրափակիչում շանս չէր տվել 2023թ․ աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվերային՝ 9-1։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2023թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր դառնալու շնորհիվ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ