Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում տանը 2-0 հաշվով հաղթեց «Միլանին»:
Գոլով աչքի ընկան վինգեր Սամուել Մբանգուլան և հարձակվող Թիմոթի Վեան:
Տիագո Մոտայի գլխավորած թիմը 37 միավորով չորրորդն է, փոխչեմպիոն «Միլանը»` 31 միավորով 8-րդը:
Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր
«Յուվենտուս» - «Միլան»` 2-0
Սամուել Մբանգուլա, 59, Թիմոթի Վեա, 64