Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Յուվենտուսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սասուոլոյի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։
Թուրինյան ակումբը շարունակում է հետապնդել առաջատար «Ինտերին»: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը վաստակեց 49 միավոր ու այժմ 2 միավորով է զիջում միլանյան ակումբին: «Սասուոլոն» 19 միավորով 14-րդն է:
Ա Սերիա, 20-րդ տուր
«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 3-0
Դուշան Վլահովիչ, 15, 37, Ֆեդերիկո Կիեզա, 89