Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ու Բերգամոյի «Ատալանտան» գրանցեցին 1-1 հաշիվը:
«Յուվենտուսը» տնային խաղում ոչ-ոքի կորզեց կոլումբացի պաշտպան Յուան Կաբալի՝ 78-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
Իգոր Տուդորի գլխավորած թիմը 11 միավորով երկրորդն է, Իվան Յուրիչի «Ատալանտան»` 9 միավորով երրորդը:
Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր
«Յուվենտուս» - «Ատալանտա»` 1-1
Յուան Կաբալ, 78 - Կամալդեն Սուլեմանա, 45+1
Հեռացում` Մարտեն դե Ռուն, 80 («Ատալանտա»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

