«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում Դուշան Վլահովիչին, գրում է La Gazzetta dello Sport-ը:
«Ծեր Սինյորան» մտադիր է վաճառել սերբ հարձակվողի տրանսֆերային իրավունքը, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ակումբի մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին դիտարկում է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին ձեռք բերելու տարբերակը, մինչդեռ թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտան հակված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջոշուա Զիրկզեի հետ պայմանագիր կնքելու տարբերակին: Նիդերլանդցու հետ Մոտան աշխատել է «Բոլոնիայում»:
Օսիմհենն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», 15 խաղում խփել է 12 գոլ, կատարել 4 ասիստ: