«Յուվենտուսն» Ա Սերիայի 19-րդ տուրում ոչ-ոքիով ավարտեց «Ատալանտայի» դեմ խաղը:
Տիագո Մոտայի գլխավորած թիմն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում վաստակել է 34 միավոր: Նախորդ մրցաշրջանի այս հատվածում «Յուվեն» Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ վաստակել էր 15 միավոր ավելի: 20 տուրից հետո ավելի քիչ միավոր «Յուվենտուսը» վաստակել է 2009/10 մրցաշրջանում (33), որի վերջնական արդյունքով թիմը զբաղեցրեց միայն 7-րդ տեղը:
Այս պահին «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է:


