Logo

«Յուվենտուսը» Սուպերլիգայից դուրս գալու համար սկսել է իրավական գործընթաց

10:22 / 14.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսը» Եվրոպայի Սուպերլիգայի նախագծից դուրս գալու համար սկսել է իրավական գործընթաց, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

««Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ քննարկումներից և Սուպերլիգայի համար կիրառելի համաձայնագրերի հետ կապված որոշ տարաձայնություններից հետո «Յուվենտուսը» հաստատում է, որ սկսել է վերոնշյալ նախագծից դուրս գալու գործընթացը։ Ակումբը նաև հիշեցնում է, որ պայմանագրի դրույթներին համապատասխան՝ նախագծից դուրս գալու համար պահանջվում է «Ռեալի» և «Բարսելոնայի» նախնական համաձայնությունը»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը», իսպանական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն» և «Ռեալը», իտալական «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենտուսը» հայտարարել էին Սուպերլիգայի ստեղծման նախագծի մասին: Սակայն մեկ ամիս անց բացի «Բարսելոնայից», «Ռեալից» և «Յուվենտուսից», մնացած ակումբները հայտարարել էին նախագծից դուրս գալու մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ