Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է փոխանակում իրականացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, գրում է talkSPORT-ը։
«Բիանկոներին» հետաքրքրված է անգլիական ակումբի նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեի ծառայություններով։ Թուրինյան ակումբը գործարքում պատրաստ է ներառել նաև սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերային իրավունքը։
Զիրկզեն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի հետ աշխատել է իտալական «Բոլոնիայում»։ 23-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հուլիսին է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։
24-ամյա Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, մասնակցել 124 հանդիպման, խփել է 53 գոլ, կատարել է 11 ասիստ։