Logo

«Յուվենտուսը» պատրաստվում է բանակցել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ

21:05 / 05.01.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Յուվենտուսն» առաջիկա ամռանը ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը: Թուրինյան ակումբը մտապահում է Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին հրավիրելու տարբերակը և պատրաստվում է պաշտոնական բանակցություններ սկսել ռուսական ակումբի հետ, հայտնում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ նույն աղբյուրը նշում էր, որ «Յուվենտուսից» բացի, հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև իտալական «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 խաղի և դարձել 8 գոլի ու չորս ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ