Թուրինի «Յուվենտուսը» ուշադիր հետևում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է L'Equipe-ը:
25-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ թիմից:
Կոլո Մուանիի ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, այնպես որ, Կրիստիան Ջունտոլին պետք է լուրջ ջանքեր գործադրի խաղացողին համոզելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում 375 րոպե խաղաժամանակ է ստացել և դարձել է 2 գոլի հեղինակ: