Ռոբերտո Դե Ձերբին անգլիական «Բրայթոնից» հեռանալուց հետո կարող է վերադառնալ իտալական Ա սերիա և գլխավորել թուրինի «Յուվենտուսը»։
The Independent-ը հայտնում է, որ «Բյանկոներին» պատրաստ է պայմանագիր առաջարկել 44-ամյա մասնագետին։ Թուրինյան ակումբում Դե Ձերբիին դիտարկում են` որպես Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկի։ «Յուվենտուսը» Ալեգրիին արդեն հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։
Ինքը` Դե Ձերբին, հայտնել է, որ ցանկանում է կրկին աշխատել անգլիական Պրեմիեր լիգայում։ Իտալացին լքել «Բրայթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը, որտեղ աշխատում էր 2022 թ. սեպտեմբերից։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Յուվենտուսը» գլխավոր մարզիչ ցանկանում նշանակել Տիագո Մոտային («Բոլոնիա»)։